Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
|
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. |

«Խաղաղության դարաշրջանն արդեն բացվել է, թուրքը Երևանում վայրագություններ է արել
Հունվարի 3-ին ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արին Բերդի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քաղաքացի մոտեցել է իրենց ու բռունցքներով հարվածել Պարեկային ծառայության ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, որից հետո քարով հարվածել և կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակուն, իսկ հետո ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։ Սույն վայրագությունները կատարել է Թուրքիայի քաղաքացի 31-ամյա Բիլալ Աթայը։
Արցախը տանք, խաղաղ ապրենք, Սյունիքը տանք, խաղաղ ապրենք, վերջում Երևանն ենք տալու, բայց խաղաղ չենք ապրելու»:


