▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վնասազերծված է. ՆԳ նախարարի տեղակալը՝ ՔՊ գրասենյակի մոտ տեղադրված պայթուցիկի մասին

«Մուլյաժ էր, առայժմ պայթուցիկ չի ներկայացնում իրենից: Վնասազերծված է»,- հայտնել է  ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ սարքի մասին ահազանգին:

Ավելի վաղ՝ ՔՊ-ի՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակի մոտ ռումբի մասին ահազանգ էր ստացվել: Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ կային: Իրավապահները սահմանազատել էին տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее