▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարից տուժած բոլոր 8 զինծառայողների մոտ կա դրական դինամիկա. Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին հունիսի 24-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


«Վթարից տուժած բոլոր 8 զինծառայողների մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել»,- գրել է Ա. Հովհաննիսյանը՝ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր, որի հետևանքով 14 զինծառայող ստացել էր մարմնական վնասվածքներ։ 

Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին հունիսի 24-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վթարից տուժած բոլոր 8 զինծառայողների մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее