Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղությունը ՔՊ-ականի առանձնատուն չէ, որ կառուցվի
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր արտառոց մտքերով հոգեբանական ահաբեկչության ենթարկել հայերին։ Նա «Ֆեյսբուք»-ում գրել է․ «Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։ Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»։ Խաղաղությունը Ծաղկաձորում, Դիլիջանում, Իջևանում ՔՊ-ականի առանձնատուն չէ, որ կառուցվի։ Իլհամ Ալիևի նորանոր պահանջները որպես սեփական օրակարգ ներկայացնելով, խաղաղություն աղերսելով խաղաղության չեն հասնում։ Ադրբեջանի հետ բանակցությունները, դրանց օրակարգը հանրության համար հրապարակային չեն, գաղտնի են: Իսկ հրապարակային ձևով եթերում ձվածեղ սարքելը, հեծանիվ քշելը, «ՏիկՏոկ»-ում ելույթները ոչ մի կապ չունեն խաղաղության հասնելու հետ»:
Դիտեք նաև՝