▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խայտառակություն....Արարողությունը չավարտված՝ իշխանական վերնախավը լքեց Մայր Տաճարը»

Քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը  ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Խայտառակություն....

Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ լքեցին Էջմիածնի Մայր տաճարը։

Պաշտոնյաները լքեցին Մայր տաճարն այն պահին, երբ կաթողիկոսը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկաներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее