Մենք՝ հայերս, հատկապես սեղանի շուրջ՝ բաժակ բարձրացնելիս, հաճախ ենք սիրում խոսել մեր բացառիկության, ինքնատիպության մասին, հիշում ենք, որ առաջինը մենք ենք ընդունել քրիստոնեությունը, ասում ենք, որ երբ մենք տառեր ունեինք՝ մյուսները դեռ ծառի վրա էին եւ այլն:
Իրականում՝ այդ ամենը նրա համար է, որ քողարկենք մեր էսօրվա խեղճությունմ անդեմությունը...
Բոլոր ռեսուրսներով մեզ զիջող Մոլդովան դիմակայում է ռուսական ճնշմանը, հետեւողականորեն գնում է եվրաինտեգրման ճանապարհով:
Ներկան է խոսում պետության կայացվածության, կեսունակության մասին, ոչ թե՝ անցյալի հեքիաթները, առասպելները Հայկի նետ ու աղեղի մասին:
Իսկ մեր ներկայից արժանապատվության կորստի, սեփական ԵՍ-ի դիմազրկման հոտ է փչում:
Մեր ներկայի տերը մենք չենք, որովհետեւ ունենք խոպանչու հոգեբանությամբ իշխանություն, տնվորի կարգավիճակով ապրող ընդդիմություն, թունելի խավարի մեջ խարխափող հասարակություն...
Մեզ մնում է խնջույքի սեղանին քաջնազարություն անել եւ կենացներ ձոնել մեր բացառիկության մասին....
Ֆեյսբուք