|
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Խոշորացնում են, որ Ալավերդու իշխանությունը ՔՊ-ական սարքեն Սեպտեմբերի 25-ին կկայանան Ալավերդի խոշոր համայնքի ավագանու ընտրություններ, կմիավորվեն Ալավերդի, Ախթալա, Օձուն և Շնող համայնքները։ Ներկա իշխանությունը մտադիր է ստեղծվելիք խոշոր համայնքի ղեկավար դարձնել ՔՊ-ական, ալավերդցի պատգամավոր Արեն Մկրտչյանին։ Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է, որ Խաչատուր Սուքիասյանի հետ շրջել է Ալավերդիում և Օձունում, հանդիպել բնակիչներին, Ալավերդի քաղաքում զրուցել քաղաքացիների հետ, ինքը ներկայացրել է Ալավերդու առավելություններն ու այցեքարտերը՝ ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար, որն իր հերթին կբերի նոր աշխատատեղեր։
Մինչդեռ Ալավերդու բնակիչները շատ դժգոհ են Խաչատուր Սուքիասյանից, ով տարիներ առաջ անօրինական կերպով տիրել է Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի շենքին և այնտեղ Հայէկոնոմբանկի մասնաճյուղ գործարկել։ Ալավերդու բնակիչները հայտնեցին, որ իրենք դժգոհ են և՛ ներկա իշխանությունից, և՛ «նախկիններից»»։ |
«Խոշորացնում են, որ Ալավերդու իշխանությունը ՔՊ-ական սարքեն»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



