▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խստացման» պատվիրատուն Ալեքսանյան Սամվե՞լն է

Կանչ տելեգրամյան ալիքը գրում է․ «Մի քանի օր է ՊԵԿ-ը ակտիվ քարոզչական աշխատանքներ է տանում՝ նախազգուշացնելով, որ սահմանին խստորեն պատժվելու են նրանք, ովքեր վաճառելու նպատակով IPhone 16 կբերեն:

Այսինքն՝ եթե մարդը ԱՄՆ-ից իր համար IPhone 16 գնի, մի հատ էլ ենթադրենք կնոջ համար գնի և տուփով անցկացնի Հայաստան, ՊԵԿ-ի հետ խնդիր է ունենալու: 100 հատ թուղթ են ուզելու, որպեսզի հիմնավորվի, որ վաճառքի նպատակով չէ:

Մեր տեղեկություններով՝ պետական ջեբկիրության մակարդակի հասած այս «խստացման» պատվիրատուն ******-ի սիրելի օլիգարխ Ալեքսանյան Սամվելն է, որին պատկանում է հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցը՝ Mobile Centre-ը:

Ըստ ՊԵԿ-ում շրջանառվող լուրերի՝ Շողիկը (Լֆիկը կինը) անձամբ է այդ հարցը լուծել․․․»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее