Ուկրաինայի արևելքում ծայր առած ճգնաժամը կարող է լուծվել և խաղաղ ճանապարհով: Արսենի Յացենյուկի երեկ արած հայտարարությունը կարող է բեկումնային լինել ընդհանուր առմամբ Ուկրաինական ճգնաժամի լուծման համար: Ուկրաինայի վրաչապետը հայտարարել է, որ Գերագույն Ռադան պետք է տեղական հանրաքվեների մասին օրենք ընդունի և որ անհրաժեշտ է շրջաններին ավելի մեծ լիազորություններ փոխանցել: Սա վերջին շրջանում թերևս ամենակառուցողական մոտեցումն էր, որ մենք լսել ենք Կիևի կողմից: Սրան արդեն իսկ անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս մասնավորապես ասել է հետևյալը. «Ես հուսով եմ, որ Յացենյուկի խոստումն իրականություն կդառնա և որ կլինի առաջին քայլը իրական և մեծ փոփոխությունների համար: Հանրաքվեների մասին օերնքը, ինչպես որ ես եմ հասկանում, դեռ պետք է մշակվի և ներկայացվի Գերագեույն Ռադային: Այնպես որ այդ օրինագծում կարող են մտցվել սահմանափակումներ հանրաքվեների բովանդդակության վերաբերյալ: Դրա համար մենք ասել ենք և շարունակում ենք պնդել, որ իրական սահմանադրական փոփոխությունները կարող են վերջ դնել Ուկրաինայում ծայր առած ճգնաժամին:»
Այժ փորձագետները Յացենյուկի այս քայլը մեկնաբանում են տարբեր կողմերից: Ոմանք ասում են, թե իբր սա Ուկրաինայի իշխանությունների կողմից մարտավարական քայլ է և իրականում կապված չէ անկեղծ փոփոխություններ անելու պատրաստակամության հետ, իսկ ոմանք կարծում են, որ Կիևն իրոք այս քայլով և սրան հաջորդող քայլերով կգնա արևելյան շրջանների բնակիչներին ընդառաջ, ասել է թե կգնա ընդառաջ Ռուսաստանի ծրագրին:
Դժվար է միանշանակ ասել, թե ինչ կհետևի Յացենյուկի այս քայլին, բայց ՌԴ արտգոծնախարարի արձագանքից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն աչալրջորեն հետևելու է ամբողջ գործընթացին: Լավրովը շատ հստակ հասկացնել տվեց, որ անկախ նրանից, թե ինչքան ողջունելի է իրենց կողմից Յացենյուկի այս քայլը, իրենք նախ առայժմ թերահավատորեն են դրան մոտենում և երկրորդ՝ եթե նույնիսկ Յացենյուկը պահպանի իր խոստումը, ապա դա կլինի «առաջին քայլը» ճգնաժամի լուծման ուղղությամբ և ոչ ավելին:
Հուսանք, որ Կիևն իրոք որոշել է գնալ փոխզիջման, և այսուհետ մենք ականատեսը կլինենք ճգնաժամի դեէսկալացիայի, այլ ոչ թե դրա էլ ավելի ուժգնացման: Արևելյան շրջաններին ընդառաջ գնալը կարծում եմ խոհեմ քաղաքական քայլ կլինի: Ի վերջո ինչքան էլ Ուկրաինայում պնդեն, որ այդ երկիրն ունիտար է, փաստացի այդ երկիրն արհեստականորեն ձևավորված պետություն է, որի պահպանման համար, կա՛մ անհրաժեշտ է բռնի ուժի կիրառում կենտրոնական իշխանությունների կողմից և շարունակական ուղղակի վերահսկողություն, որը «հարիր չէ» ժողովրդավարական երկրին, կա՛մ էլ անրհաժեշտ է դաշնայնացնել այն, որի միջոցով առանձին շրջանները մեծ հաշվով կկարողանան ապրել իրենց կյանքով և մեծ կախում չեն ունենա կենտրոնից:
Այնպես որ եթե Ուկրաինան իրոք ուզում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը և վարել ինքնուրույն առնվազն տնտեսական քաղաքականություն, ապա պետք է հաշվի առնի բոլոր առկա օբյեկտիվ հանգամանքները, որոնք խոչընդոտում են դրան և փորձի համապատասխան լուծումներ առաջարկել:
Հույս ունեմ, որ Կիևը գնում է ճգնաժամի հարթման խաղաղ ճանապարով այլ ոչ թե իր գլխին ավելի մեծ փորձանք է բերում քան Ղրիմի անջատումն էր: