▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել

Նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է. ոստիկանները ճշտել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Նարեկ Ա-ն է, ով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Հասարակություն ավելին