Թարմացում.24News-ին Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար:
Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:
***
|
News.5tv.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. ««Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, նշեց՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»: ԱԱԾ-ից ևս մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որը ուղարկել ենք, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Մենք մեկ այլ համայնքապետի հետ էլ զրուցեցինք, որն ասաց, որ Այգեձորի հատվածով է անցել ու այժմ ռազմական ոստիկանությունում է: Համայնքապետը նշեց, որ թեև եղանակը մառախլապատ ու անձրևային է եղել, սակայն կա վարկած, որ կամավոր է անցել սահմանը և քաղաքական ապաստարան խնդրել»,- հայտնում է լրատվամիջոցը»: *** Ադրբեջանցի հովիվ է հիմա էլ հատել Հայաստանի սահմանը, հայտնում է նաև ArmeniaSputnik–ի Տավուշի աղբյուրը։ |


