Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շուրջ 10 տարի առաջ` Սարգսյան Սերժի «արյունալի» ռեժիմի օրոք, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի երբևէ չօգտագործված և ժամկետանց քարտ ունեի: Օրերից մի օր բանկից տեղեկացրեցին, որ Երևանում տանը նստած ես այդ քարտով Ավստրիայի լեռնային հանգստյան գոտիներից մեկում հյուրասենյակ եմ վարձակալել: Դե, քանի որ դեպքը, ինչպես ասացի, Սարգսյան Սերժի «արյունալի» ռեժիմի օրոք էր, բանկի պատասխանատուներն արագ, ինձ համար անվնաս լուծեցին հարցը, նույնիսկ գտան զեղծարարին:
10 տարիների ընթացքում շատ բան փոխվեց: Սարգսյան Սերժի «արյունալի» ռեժիմն անցյալում է: Այժմ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, համապարփակ «դեմոկրատիայի» ժամանակաշրջանում, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն այլևս կոչվում է «Ակբա» բանկ (Acba bank OJSC):
Վերջերս պարզվեց, որ Երևանում տանը հանգիստ նստած (անգամ` քնած), ԱՄՆ-ում երբեք չեղած, նույնիսկ ԱՄՆ-ի մուտքի վիզա երբևէ չունեցած քաղաքացին «Ակբա» բանկի քարտով ԱՄՆ-ում Shell բենզալցակայանից ինչ-որ ավտոմեքենայի բակ 170 ԱՄՆ դոլարի բենզինով է լիցքավորել: «Ակբա» բանկի պատասխանատուներն էլ «ոչինչ անել չեն կարող»: Նրանց պնդմամբ, «ամեն ինչ օրինական է» և զեղծարարությունն անապացուցելի է:
Դե, այժմ համեմատեք դեպքերն ու պատկերացրեք, թե ինչպես է պետության քաղաքականությունն անդրադառնում բանկի վարքագծի վրա:
Չմոռանամ հիշեցնել, որ շուրջ երկու տարի առաջ` կրկին Նոր Հայաստանի համապարփակ «դեմոկրատիայի» օրոք, ֆրանսիական զարգացման գործակալության անդամ «Պրոպարկո»-ն գնեց «Ակբա» բանկի 10% բաժնեմասը և դարձավ բաժնետեր:


