«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին
|
«Պետք է ուրիշ հարց տայի այսօր, բայց տեսնելով այսօր այստեղ տեղի ունեցողը, նոպաները՝ հարցս ուղղում եմ առողջապահության նախարարին․ տիկի՛ն Ավանեսյան, ամենայն լրջությամբ հարցնում եմ, կասե՞ք՝ ձեր ղեկավարած կառույցում կա՞ մարմին, որին կարելի է դիմել, եթե առերևույթ ինչ-որ մարդու հետ կապված՝ տեսնում ես, որ հոգեկան որոշակի խնդիրներ կան, և ուզում ես ինչ-որ տեղ դիմել, որ նրան միգուցե ստիպողաբար ենթարկեն փորձաքննության, դատաբշժկական եզրակացություն տան, հատկապես այն դեպքերում, երբ այդ մարդու գործունեությունից կախված է մի ամբողջ ժողովուրդ։ Եթե կա նման ծառայություն, հեռախոսահամարն ունենանք, եթե չկա, միգուցե դրա կարիքը կա»,- այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նրա ակնարկներին Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց․ «Մեզ մոտ բոլոր ծառայությունները շատ լավ աշխատում են, և ՔԿՀ-ներում էլ մատուցվում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները»։ |


