Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ բժշկական համակարգը խժռում է հիվանդներին
10 օր առաջվա գրառմանս մեջ <<առողջապահական համակարգի բարդակը>> վերնագրով շարունակվում է, երեւույթը բարդանում է։Ուրեմն քանի որ ես,նվաստս փորձել եմ ձայն հանել այն մասին,որ թանկացրել են այցերը եւ ես այդ հնարավորությունը չունեմ։Եւ ոչ միայն ես այլեւ այն 150 քաղաքացիները ,ովքեր գրել էին իմ գրառման տակ,իմ բուժումը դադարեցրին եւ ես կանգնեցի մահվան շեմին։
Սկսեմ սկզբից։
Հերթական այցի ժամանակ պարզվեց,որ այն դեղորայքը ,որը որ օգտագործում եմ չկա ապտեկաներում,քանի որ ճանապարհին է։Դա մեկ բացթողում։Ես մնացի առանց դեղ ստիպված պիտի միանգամից հանեի եւ ընկա շատ վատ վիճակի մեջ։Ինձ մոտ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ սկսվեց։Ճնշումս բարձրացավ միանգամից 175 շնչահեղձություն եւ գիտակցության կորուստ։Տեղի ունեցավ զրկանքի համախտանիշ։Բախտի բերմամբ բժիշկները այլ հիվանդանոցի մի փոքր կարգավորեցին վիճակս։
Իմ հիմնական բժիշկը ասեց ,֊ինչ անեմ դեղը չկա,դու ալերգիկ ես այլ դեղ չեմ կարող ավելացնել։Մի խոսքով գնա մեռի։Ես սկսեցի ման գալ դեղը ու չգտա։Տաս օր կիսավատ վիճակով ապրել եմ անըդհատ շտապ կանչելով։Որից հետո զանգեցի կրկին բժկիս ասեց,֊մեր մոտ մի եկեք,որ փող չունեք,մենք խնդիր ունեցանք ձեր գրառման պատճառով։Ասեցի ունեմ,բայց դեղը դեռ չկա։Եթե մինչ այդ տագնապ էր,ապա դրանից հետո դառավ եռակի տագնապ։Երկրորդ բոլինգը,հոգեբանական ճնշում։
Հարցրեցի արդյոք ճիշտ հասկացա,որ կասեցնում եք իմ բուժումը,քանի որ բողոքել եմ նախարարին,որ երրորդ կարգի հաշմանդամ եմ եւ չի հերիքում վարձս օգտվելու այս ծատայությունից։Ասեց֊չէ, ինչ եք ասում կարող եք գալ։Երրորդ զանգին,որ պիտի գնաի այսօր,ասեց ֊ես չեմ ձեր բժիշկը։Խնդրեցի դոզան ասել տաս օր ընդմիջելուց եւ այն աշխարհից հետ գալուց հետո ասեց,որ ինքը իմ բժիշկը չի ,քանի որ բողոքել եմ գների հետ կապված։Երրորդ բոլինգը հիվանդի հանդեպ հոգեբանական ճնշում,տեռոր,անհուսութլան զգացում ։
Հիմա տիկին նախարար,սա ինչ համակարգ է,որ համ պիտի թանկանա գները հիվանդը չկարողանա օգտվի,համ գներից բողոքելու համար բժիշկը կասեցնի բուժումը,համ դեղը քաղաքում չլինի,համ էլ վերջում,երբ հիվանդին ենթարկում են բոլինգի կիսատ թողնի բուժող բժիշկը։Խոսքս Արթմեդ բժշկական կենտրոնի բժշկուհի Գայանե Սերոբովնայի մասին է։ Ձեր պատասխանին եմ սպասում,տիկին նախարար,ձեր բարդակ ոլորտի պատասխանատուն ով է։


