|
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին (Օհայո նահանգ, Հանրապետական կուսակցություն) սեպտեմբերի 2-ին Ներկայացուցիչների պալատի Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովում՝ «Ռազմավարական գործընկերություններ կենսական նշանակության ռեսուրսների ու մատակարարման շղթաներն ապահովելու համար» խորագրով կայացած լսումների ժամանակ բարձրացրել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդմամբ՝ Քերին իր ելույթը սկսել է՝ շեշտելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի հարցին։ Ադրբեջանը հայ պատանդների թվում պահում է նաև Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։ Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովն իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության նկատմամբ, և Քերին Բաքվի գործողությունների մասին բարձրաձայնել է կենսական ռեսուրսների և մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Քերիին՝ պատանդների հարցը բարձրացնելու համար, և կոչ է արել Քոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող բոլոր հայ պատանդների ազատ արձակման համար։ |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


