Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում կիսվել է երգով և հեգնել Նարեկ Կարապետյանին։
«Բարի գիշեր բոլոր ստնտուկներին»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ, Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ «ստնտու» բառը գրելով «ստնտուկ»։
Առավոտյան էլ Փաշինյանը գրել է. «Հանու՛ն հաղթարշարի, զգույշ եղեք արծակախնդիրներից եւ ստնտուկների դեղորյաքից»` մեկ նախադասության մեջ ներառելով Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի՝ տարբեր ժամանակահատվածներում սխալ կիրառած արտահայտությունները:


