▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ անձը ներխուժել է քաղաքացու սենյակ, ցուցադրել սեռական օրգանները․․․

Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, և հանցագործը տարածքում է։

Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ ահազանգած տղամարդու կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով իրենց սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել սենյակ, ցուցադրել իր սեռական օրգանները, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որից հետո հարձակվել է իր վրա, աթոռով հարվածել իրեն, կծել մատը, կոտրել հեռուստացույցն ու պահարանը և դիմել փախուստի։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հասարակություն ավելին