Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությունը պատրաստվում է վերացնել հաշտության գործող մեխանիզմը, որով անձը կարող է պահպանել գույքի մինչև 25 տոկոսը, ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետը։
«Չկա՛ այլևս 25 տոկոս, չպե՛տք է լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել, հիմա արդեն պետք է 100 տոկոսը վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության գործընթացը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,– ասաց Փաշինյանը։


