▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։

Ցուցահանդեսի ընթացքում IDBank-ի նարնջագույն տաղավար այցելողները հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես նոր բնակարան ձեռք բերելու և վերանորոգման վարկավորման պայմաններին, այնպես էլ գործող հիփոթեքային վարկի վերավարկավորման շահավետ առաջարկին։

Ցուցահանդեսի շրջանակում IDBank-ի տաղավարում կարող եք ծանոթանալ հետևյալ առաջարկներին․

  • Հիփոթեքային վարկի վերավարկավորում՝ այլ բանկում գործող հիփոթեքային վարկը IDBank տեղափոխելու դեպքում տոկոսադրույքի նվազեցում 1 տոկոսային կետով, բայց ոչ պակաս 12,5% տարեկան տոկոսադրույքից, որի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 13,25%, և մինչև 5% քեշբեք՝ տեղափոխվող վարկի գումարից, Բանկում գործող պայմանների համաձայն․ պայմանները հասանելի են կից հղումով։
  • Անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ 12.5% տարեկան տոկոսադրույքով։ Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում, իսկ եթե միաժամանակ բավարարված լինեն վարկ/գրավ առավելագույն 70% հարաբերակցությունը, հաճախորդի ընդհանուր պարտավորությունների և եկամտի հարաբերակցության գործակցի առավելագույն 50% սահմանաչափը և վարկի գծով մարման ու հաճախորդի եկամուտների հարաբերակցության գործակցի առավելագույն 40% սահմանաչափը, ապա վարկերը կարող են տրամադրվել Բանկում գործող նվազագույն տոկոսադրույքով՝ 12․25% տարեկան տոկոսադրույքով (տարեկան փաստացի նվազագույն տոկոսադրույքը՝ 12.98%):
  • Ցուցահանդեսի շրջանակներում ընդունված հայտերով անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի հաստատման ժամանակ տրամադրվում է վարկի պայմանագրային գումարի 1%-ի չափով idcoin։
  • Վերանորոգման վարկ մինչև 20 միլիոն դրամ անգրավ վարկավորման հնարավորությամբ և վարկի պայմանագրային գումարի 1%-ի չափով idcoin։

Ցուցահանդեսի բոլոր երեք օրերին IDBank-ի տաղավարում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ վարկավորման պայմաններին և տեղում ձևակերպել հիփոթեքային վարկի հայտ՝ նախնական դիտարկման հնարավորությամբ։

Քեշբեքը և idcoin-ը ենթակա են հարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Առաջարկները գործում են սահմանված պայմանների համաձայն։

1 idcoin = 1 ՀՀ դրամ

Այցելեք IDBank-ի նարնջագույն տաղավար նոյեմբերի 13-15-ը և բացահայտեք ձեր երազանքների տունը ձեռք բերելու առավել շահավետ հնարավորությունները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏՎՅԱԼ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33

Հասարակություն ավելին