Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Աննա Հակոբյանը կրկին քննադատել է Երևանում երթևեկության վիճակը։ Չեմ կարծում , թե դա նրա ինքնագործունեությունն է, նա ինչքան բաժանված է Նիկոլ Փաշինյանից, այնքան էլ միացած է։ Տիգրան Ավինյանն էլ զգալով, որ իր գլխին մութ ամպեր են կուտակվել, շտապ 2 թաղապետի ազատել է պաշտոնից,ցույց տալով, որ ինքը «մաքրվում է»։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին պահում է ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում, դրանից առաջ զոհաբերելու համար, որպեսզի Երևանում տիրող անկանոն, մեծ շինարարության, մայրաքաղաքում տրանսպորտի խցանումների և այլ վատ երևույթների մեղքը գցի Տիգրան Ավինյանի վրա։ Նրան պաշտոնանկ անելուց հետո իրավապահները «հանկարծ» կհիշեն կովիդի համաճարակի ժամանակ մսխված փողերը, ԱՆԻՖ-ի միլիարդավոր դրամները , Ավինյանի կողմից կառուցապատողների «սիրուն աչքերի» համար տրված շինթույլտվությունները։ Նրանք , ովքեր 8,5 տարի անվերապահ հավատում են այսքան աղետ բերած Նիկոլ Փաշինյանին,կհավատան, որ Երևանում տիրող բարդակ վիճակի համար միայն Տիգրան Ավինյանն է մեղավոր»։


