|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մասնագիտությամբ անասնաբույժ, Նատալյա Ռոտենբերգի նախկին ամուսին Տիգրան Արզաքանցյանը գրել է․ «Ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Կասկածում եմ, որ Տիգրան Արզաքանցյանը կարողանար նման գրագետ տեքստ գրել։ Հիմա մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է։ 1979-1984թթ․ Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում սովորած Տիգրան Արզաքանցյանը մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի թամամ տնօրեն է։ Ըստ Վիքիպեդիայի՝ 2007թ. սեպտեմբերի 26-ին Տ․ Արզաքանցյանը երեք անգամ դանակահարվել է և հրազենից երկու վերք է ստացել Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը։ Հիմա Տիգրան Արզաքանցյանը մաթեմատիկական մեքենաների միջոցով կարող է հաշվել, թե որքան է խաղատանը շահելու վիճակագրական շանսը»։ |
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


