▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»

«Չէի պատկերացնում, որ Հոկտեմբերի 27-ի մասին խոսող ձեր ծանր հրետանին Գարիկ Սարգսյանն է դառնալու»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամնին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

«Դուք ՀՀ տարածքները մատաղ եք արել, հիմա եկել մատաղ հրավիրելո՞ւց եք խոսում․․․ Կամ ասում եք՝ Բաքվի նախագահական նստավայրից են հրահանգներ ստանում։ Կյանքը ցույց տվեց, որ Բաքվի նախագահական նստավայրից դուք քարտեզներ և ուղեցույցներ եք ստանում. այնպես որ բարեկամական խորհուրդ պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվի՛ր»։

***

«Այսօր ԱԺ-ում Գարիկ Սարգսյանը խոսել է Մեղրիի հանձնումից և որոշել է հիշատակել ՀՀ երրորդ նախագահին։ Որպեսզի երկար չխոսեմ, մեջբերելու եմ ձեր համար ամենակարևոր, ամենավստահելի աղբյուրի հորը՝ Հեյդար Ալիևին»,- այս մասին ֆեյսուքյան ուղիղ եթերում էլ նշել  է ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը:
«Հեյդար Ալիևը ժամանակին ասել է, որ Սերժ Սարգսյանն իրեն ասել է, որ եթե Ադրբեջանի կեսն էլ տաս, ես Մեղրին չեմ տա,- նշել է Մամիջանյանը,- այնպես որ՝ Մեղրիում կոկորդիլոսներ չկան, պետք չի խոսել ինչ-որ բանից, ինչից ոչինչ չես հասկանում»։

Հասարակություն ավելին