«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանին ակումբի մարզաշապիկ է նվիրել․ Մարզաշապիկին պատկերված են Ծառուկյանի ազգանունը և 11 համարը։
Արման Ծառուկյանը ներկա է եղել կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» հանդիպմանը: Ծառուկյանը «Նոու Կամպ» ստադիոնի VIP օթյակում խաղը դիտել է UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, ով Մադրիդի «Ռեալի» երկրպագու է:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոում» «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ:


