▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի անկախությունը քեշով օտարումն է»․ պատմաբանը՝ քպ-ականին

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գազի պղպջակը հեղուկի կամ պինդ մարմնի մեջ պարփակված գազային նյութի փոքրիկ, սովորաբար գնդաձև ծավալն է: Ինչո՞ւ են պղպջակները բարձրանում հեղուկի մակերևույթ՝ քաղաքական ֆիզիկայի տեսանկյունից, որովհետև թավշյա ապոկալիպսիսների արդյունքում Թագուհի Ղազարյանի նման թյուրիմացությունները՝ դուրս մղվելով կուսակցական կոյուղու ենթախողովակաշարից, ապուշություններն են շաղ տալիս։
Երեկ համացանցը իր մեթանթիոլի հոտավետ գազերով հեղեղած ՔՊ-ական գրբաց Թագուհի Ղազարյանը դարի հայտնագործությունը արեց։ Լրագրողին համոզում է, որ մենք գազի համար վճարում ենք 400 դոլար և «Գազպրոմը» Հայաստանի ներսում այդքանով է մեզ վաճառում։ Ընդունենք «ճիշտ է» ասում։ Հիմա հարց, եթե ՌԴ-ն մեզ սահմանին վաճառում է 170 դոլարով, որը Հայաստան մտնելիս դառնում է 400, որքան կկազմի ֆիզիկական սպառողի համար 1 խորանարդ մետրը, եթե ՌԴ-ն այն վաճառի 600 դոլարով։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս որ այն կկազմի 1 խորանարդի դիմաց 500 ՀՀ դրամից ոչ պակաս։ Եվ եթե պետությունը իր վրա չվերցնի դրա համաֆինանսավորումը (իսկ դա շա՜տ մեծ բեռ է), ապա մենք այս ձմեռ 3.5 անգամ ավելի շատ ենք վճարելու։ Սա նպաստելու է նաև առաջնային ապրանքների սպառման գների կտրուկ աճին, հացի գնին և այլն։
Հ.Գ. Թագուհի Ղազարյան, աշխարհի վերջ չի լինի, բայց երկիրը կհասցնեք սոցիալ-տնտեսական անդունդի եզրին, ապա կփորձեք ադրբեջաններից և այլ երկրներից էժան գազ մուրալ, որովհետև Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը, անկախությունը քեշով օտարումը և ո՛չ թե ինքնիշխանության պահպանումը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին