▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւան- Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ըստ Առողջապահության նախարարության,  երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։

Հասարակություն ավելին