|
«Հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքն առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ի օրը և դրան հաջորդող 19 տարիներին իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ, այո, ես կիսում եմ այն կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»,- հավելել է Ռուբինյանը։ «Չկա որևէ քաղաքական ուժ, որը մեզնից շատ է շահագրգռված այս հանցագործությունը բացահայտելու համար, որովհետև նախ դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երկրորդ՝ հնչում են բավականին արժանահավատ կարծիքներ, ըստ որի՝ հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կտրուկ ամրապնդվեց և դարձավ միահեծան»,- շարունակելով թեման՝ նշել է ԱԺ նախագահը։ *** |
|
«Երբ Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետ էր, Գագիկ Ջհանգիրյանը՝ դատախազ, այդ ժամանակ ինչո՞ւ նրանց չհաջողվեց բացահայտել Հոկտեմբերի 27-ը»,- լրագրողը դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ |
«Դուք Ռոբերտ Քոչարյանի՞ն եք մեղադրում»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


