▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը` զրոյացված, իսկ հայրենիքը` ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ անձամբ եմ ծանոթ:
Հայկական բանակի իսկական ստեղծողն է: Առաջին ղեկավարն ու հիմնական ստրատեգը:
Բացառիկ հայրենասեր է, բացառիկ հայ: Բացառիկորեն լավ ու մաքուր հայ:
Մարդը, իր պատկերացմամբ, չի ուզում լինել Արևմտյան Ադրբեջանի քաղաքացի: Իր դիրքորոշումն է արտահայտել, գնացել, թքել, թրքացող պետության անձնագիրը շպրտել է:
Իր գործն է, իր որոշումը:
Շատերի համար շատ ընկալելի, շատերի համար` անգամ հարգելի ու արժանապատիվ որոշում:
Խորհրդային գեներալ է, ապրում է Մոսկվայում, պահել է իր ռուսական անձնագիրը: Հաստատ ռուս չէ ու ռուսական կայսերական շահերի ներկայացուցիչ չէ: Ու ըստ իրեն` չի ցանկացել թուրքական շահերի կրողների հետ միևնույն անձնագիրն ունենալ:
Հիմա ինչ-որ լպրծիկ ոչնչություններ փորձում են իննսունն անց գեներալին իրենց ճղճիմ էությամբ, գեղցի ու տտիպ մակարդակում իրենց արևին` իբր թե փչացնել:
Իբր թե ռուսական թոշակի համար է այսպես կոչված Հայաստանի անձնագիրը շպրտել հյուպատոսին, իբր թե ԳՌՈւ-ի մանր շպիոնիկ է, բան-ման: Դե իրենց մակարդակում, իրենց ու իրենց հայրերի տեսակի հետ են ասոցացնում:
Նորատը Հայաստան, հայկական հող է արձանագրել: Ձեր տերերն ու դուք այն հանձնել են: Նորատին փչացնել հնարավոր չէ: Նորատն իսկական հերոս է, բարոյական մարդ:
Այո´, երբեմն սխալ բաներ է խոսել Ռուսաստանի հետ կապված, մինչև վերջ չի գիտակցում ռուս-թուրքական դաշինքի իրողությունը, բայց գոնե նա դրա իրավունքն ունի:
Նա Հայաստան է ազատագրել: Հայկական արդեն հկմ ագոյություն չունեցող բանակ է ստեղծել: Կյանք է դրել: Ու չի ծախվել:
Ոչնչությունների համար նա պետք է մարազմատիկ ծերուկ լինի: Որովհետև արժանապատվություն ունեցող ու անկախ գեներալը` իսկական զինվորականն ու հայրենասերը չեն կարող նրանց կողմից հարգված լինել:
Հարգել նրան` նշանակում է ճանաչել, ընդունել սեփական ճիճվությունը:
Եվ իբր փչացնում են Նորատին:
Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, նրա կյանքի գործը` զրոյացված, իսկ հայրենիքը` ձրի վաճառված, Նորատին ո՞վ իրավունք ունի դատապարտելու:
Նորատը Հայաստան է ազատագրել:
Դուք ի՞նչ եք արել - Հայաստան ծախողնե´ր»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին