▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խորհուրդ եմ տալիս հավատարիմ մնալ մասնագիտական արժանապատվությանը, որովհետև գալու է պատասխանատվության պահը

Ես խորհուրդ եմ տալիս հավատարիմ մնալ մասնագիտական արժանապատվությանը, որովհետև գալու է պատասխանատվության պահը

Դիտեք և կարդացեք նաև՝

***

«Ակնհայտ է, որ շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու ՀՀ-ում, Սահմանադրության փոփոխության, Տիգրանաշենի հետ կապված, ակնհայտ է նաև, որ առաջիկա 2-3 ամիսներին լուրջ զարգացումներ են սպասվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ըստ էության, ԵԱՏՄ մասով մենք պետք է որևէ նորության սպասենք, իսկ դրանց, միանշանակ, նախագահ Քոչարանը դիմադրելու է։ Եվ այս պայմաններում ակնհայտ է դառնում, թե ինչու է այսօր Քոչարյանը գտնվում կալանավայում՝ դիմադրության օջախը կոտրելու համար»,- ասուլիս ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Վստահ եմ, որ կալանավայրից այդ դիմադրությունը մեր կողմից միանշանակ լինելու է, չենք համակերպվելու այն օրակարգի հետ, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

***

«Միջազգային ատյաններ դիմելն իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է, հնարավոր է դիմենք ՄԻԵԴ կամ ՄԱԿ, ՄԻԵԴ-ի հետ փորձը չեմ ասի, որ շատ գոհացուցիչ է՝ ժամկետների առումով»,- ասուլիս ժամանակ հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով միջազգային ատյաններ և կառույցներ դիմելու հնարավոր տարբերակներին։ «Իրավական բոլոր գործիքներն օգտագործվելու են՝ անկախ դրանց արդյունավետությունից, անկախ պրակտիկայում առկա վիճակից, դատարանների կաշկանդվածությունից, իրապահ մարմինների քաղաքական պատվերներ կատարելուց․ այն, ինչ նախատեսվում է օրենքով տրված հնարավորություն, միանշանակ օգտագործվելու է»,- շարունակեց փաստաբանը։

***

Եվրոպական կառույցները կարծես չեն նկատում ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, մինչդեռ 10 տարի առաջ աղմուկ կբարձրացնեին, եթե նման բան լիներ․ Լևոն Քոչարյան

Նրա խոսքով՝ եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ իրենք այս հարցերը բարձրացնում են, հաճախ այդ պաշտոնյաների կողմից մտահոգություններ հնչում են, սակայն դրանց չեն հետևում հանրային արձագանք և կոնկրետ քայլեր։ «Հայաստան» խմբակցության պատգամավորի մոտ տպավորություն է, որ անորոշության այս վիճակը և՛ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին է ձեռնտու։
 

«Իբրև թե գնում ենք դեպի Եվրոպա, բայց և ոչ մի պաշտոնական գործընթաց, որովեհտև եթե լինի պաշտոնական գործընթաց, իրենք արդեն չեն կարողանալու աչք փակել այս ամեն ինչի վրա (քաղաքական հետապնդումների` խմբ․)»,- նշեց Քոչարյանը
info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին