Եթե տիկին Գալյանին թվում է, որ նախագահ Քոչարյանի պահման պայմանները լավն են, թող գնա մի ամիս այնտեղ մնա
|
«Վերջին 5 տարիների ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 87 մարդ, 4 մարդ՝ այս տարի․ ցավոք սրտի, սրանք ուղղակի դառնում են վիճակագրություն՝ այս իշխանությունների համար, որոնցից որևէ եզրակացություններ չեն անում, փոփոխություններ չեն իրականացնում»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Հայաստանում կան քրեակատարողական հիմնարկներ, որոնք խայտառակ պայմաններում են․ «Նուբարաշենը»-ը վատ պայմաններում է, «Երևան» ՔԿՀ-ն՝ այդ հայտնի ԱԱԾ պադվալը, որտեղ կալանավորված են Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը։ Այդ խցերն ուղղակի գոյություն չպիտի ունենան ու կապ չունի՝ այնտեղ Քոչարյանն է նստած, թե այլ անհատ։ Բայց դուք գիտե՞ք, թե որտեղ է պահվում ադրբեջանցի այն զինվորը, ով ներխուժել էր ՀՀ տարածք և կրակել մեր հայրենակցուհու վրա․ ինքը պահվում է այդ ԱԱԾ պադվալում, բայց կարո՞ղ եք գուշակել, թե ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը։ Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, երբ կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է նստած՝ անմարդկային պայմաններում․ դա է այսօրվա իշխանության իրական դեմքը»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։ |


