▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիշե Մելիքյանը՝ Չանչարևիչի և Շաղոյանի բացակայության մասին

Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում կհյուրընկալվի Կիպրոսի ընտրանուն։

Այսօր Կիպրոսում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է վաղվա հանդիպման, ինչպես նաև՝ Չանչարևիչի և Շաղոյանի բացակայության մասին

«Սա ամենասուր հարցն է։ Եթե դժգոհությանը նայենք, Չանչարևիչի խաղի մասին, ասեմ՝ Ավագյանը 6 խաղի է մասնակցել հավաքականում, վեցն էլ պարտվել է։ Եթե այդ դատողությամբ նայենք, Ավագյանից պետք է հրաժարվել։ Իսկ Չանչարևիչի համար առաջին պարտությունն էր իր վերջին 4 խաղում։ Բայց մենք այդպես չենք դատում, ոչ ոքից չենք հրաժարվում, ուղղակի նա վնասվաք է ստացել։ Այդ իսկ պատճառով չի եկել մեզ հետ։ Պետք չէ քաղաքականացնել, տանել ուրիշ դաշտ։ Մենք չունենք այդքան ռեսուրս, որ մեկ-երկու խաղ և հրաժարվենք։ Պետք է պատճառները գտնել, վերլուծել, աշխատել ու շարժվել առաջ։

Շաղոյանի մասով․ նա հայտացուցակում չէ, որովհետև նախորդ խաղերի հայտացուցակում չէին Կարեն Նալբանդյանը, Նարեկ Աղասարյանը և այլն։ Դա ընդամենը ռոտացիա է»,- նշել է Մելիքյանը։

Սպորտ ավելին