▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն․ ՀՖՖ-ի պարզաբանումը

«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն»,-այս մասին գրում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջն ու հավելում ․ «Նա ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ, որը ստացել է՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։ Մելիքյանը 30 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:

Միաժամանակ հայտնում ենք, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանի հետ կապ չի հաստատել և նրանից այս թեմայով մեկնաբանություն չի խնդրել։

ՀՖՖ-ն հորդորում է լրատվամիջոցներին նմանատիպ լուրեր հրապարակելուց առաջ ստուգել փաստերը և դիմել համապատասխան անձանց՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով»։

Սպորտ ավելին