
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է հայերեն իմանա․ Նիկոլ Փաշինյանը՝ Ջորկաեֆի հնարավոր նշանակման մասին
«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր էն մարզիչները, որ հայերեն չգիտեն, չեն տիրապետում, իրենք ո՞նց են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, այսինքն՝ մենք պետք է նաև ճկունություն ունենանք, որ հնարավոր կադրային ներուժը ներգրավենք։ Իսկ իմ կարծիքն այն է, որ ֆեդերացիայի նախագահը պետք է հայերեն իմանա, լավ տիրապետի հայերենին, ու կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
Լուսանկարում ՝ Նիկոլ Փաշինյանի հետ Յուրի Ջորկաևն է, ում եղբոր՝ Դենիս Ջորկաևի համար, ըստ տարածված լուրերի, ՀՖՖ-ի արտահերթն նիստում՝ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ են կատարվել։


