▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրել

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Տաբակ» ընկերության երկամսյա պարապուրդի հետևանքով վնասը հասել է շուրջ 11 մլն դոլարի՝ հայտարարել է գործարարի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի համախոհներից Լիլիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանի կալանավորումից հետո փակված և կնքված ընկերությունների ֆինանսական կորուստների վիճակագրությունը մտահոգիչ է։ Տոնոյանը նշել է, որ այդ կորուստներն անդրադառնում են նաև պետական բյուջեի վրա, քանի որ պետությունը հարկային եկամուտներ չի ստանում։

Նրա փոխանցմամբ՝ միայն «Մուլտի Տաբակ»-ը հուլիսից ի վեր կրել է շուրջ 4 մլրդ դրամի վնաս։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող տասնյակ ընկերություններում խուզարկություններից հետո դրանց գործունեությունը դադարեցվել է։ Դրա հետևանքով շուրջ 7000 աշխատակիցներ հարկադիր պարապուրդի են մատնվել։

Հասարակություն ավելին