|
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։ Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։ |
Հարսանիքից հետո՝ երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


