▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը չի խոչընդոտի զորահավաքից խուսափող ռուսների մուտքը երկիր»․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը «Дождь»-ի համապատասխան հարցին իմ պատասխան ասել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։

Նրա խոսքով՝ նման իրավիճակում Հայաստանի սահմանին ռուսաստանցիներից չեն պահանջելու բացատրել երկիր մուտք գործելու պատճառը։ Սիմոնյանը նաև նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել առանց արտասահմանյան անձնագրի` իրենց ՎԻՎ-երով ու ID-ներով։

«Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի», – ասել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին