
2026 թվականի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
ISIN - AMANLBBM9ER1
- Թողարկման ծավալը – 30 մլն դոլար
- Մեկ պարտատոմսի անվանական արժեք – 1000 դոլար
- Ձեռքբերման նվազագույն քանակ – 10 հատ
- Արժեկտրոնային եկամտաբերությունը – առաջին 36 ամիսների համար՝ 8.25% ֆիքսված տարեկան եկամտաբերություն։ Այնուհետև՝ (SOFR + 4.35%), բայց ոչ պակաս, քան 6.25% և ոչ ավելի, քան 9.25%
- Մարման ժամկետը – անժամկետ
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – կիսամյակային
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 02 նոյեմբերի 2026
- Տեղաբաշխման ավարտ – 30 դեկտեմբերի 2026
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Market-maker):
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 14 հոկտեմբերի 2026թ. թիվ 1/408 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրին, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


