Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզումներից եւ կից հայերեն գրառում կատարել:
«Մխիթարյանը երբեք չի հոգնում»,- նշված է գրառման մեջ:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերն» ու «Ռոման» 13 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:


