▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանիայում գովել են Արսեն Զախարյանին

Իսպանական Mundo Deportivo թերթը գովաբանել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղը Եվրոպա լիգայի երրորդ փուլում նորվեգական «Լիլեստրյոմ»-ի դեմ խաղում: Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին և ավարտվել է իսպանական ակումբի ջախջախիչ 6-0 հաշվով հաղթանակով։

metaratings.ru-ի հաղորդմամբ, լրագրող Խորխե Սերանոն Զախարյանին անվանել է «լիցքավորված» և գովաբանել է նրա խաղը փոխարինման դուրս գալուց հետո:

«Նա խաղադաշտ մտավ իրեն ապացուցելու համար, և նա դա արեց», - գրել է Սերանոն:

Զախարյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին։  80-րդ րոպեին կիսապաշտպանը գոլի հեղինակ է դառնում։ 

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգամյան ալիքում

Սպորտ ավելին