|
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրգործ է հարուցված. «Մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ սենց կուլտուրա լինի, որ էդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում. ո՞վ՝ ով մեղավոր է: Ինձ շա՜տ երկար հարաբերությունների պատմություն է կապում պարոն Սարգսյանի հետ, բայց պետք է ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է: ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք դատավճիռներով են հաստատված, քրգործեր կան հարուցված՝, լարվել է նրանից, որ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է՝ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունության մեջ...»,- ասաց վարչապետը: Նա խոսեց նաև այլ բացահայտումների մասին: *** |
|
«Նրանով իրավապահները զբաղվում են, եթե չեն զբաղվում, պետք ա զբաղվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման ժամանակ սկանդալային հայտարարություններ է արել Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ |
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


