▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Դավիթ Մուրադյանը

Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։
Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում, հայտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: «Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով»,- ասում էր մտավորականը։

Դավիթ Մուրադյանը 74 տարեկան էր:

Հասարակություն ավելին