▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը

Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը

***
 

Ֆրանսիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հայազգի 44-ամյա փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը, հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։ 

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ Ֆրանսիայի Նանսի քաղաքի մերձակայքում գիշերային ուսումնական թռիչքի ընթացքում։ Գերատեսչության հաղորդմամբ՝ ավիավթարի հետևանքով զոհվել է նաև 27-ամյա լեյտենանտ Քվենտին Կլիսը։ Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։

Լիոնի հայ համայնքից հայտնում են, որ Անդրանիկ Սարգսյանը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի փորձառու և բարձր որակավորում ունեցող սպա էր։ Մասնակցել էր 55 մարտական առաքելության, միջազգային ռազմական գործողությունների Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում։ 2022թ․-ից զբաղեցնում էր Սյուիպի ռազմական ավիացիոն հրաձգարանի ղեկավարի պաշտոնը։

Հասարակություն ավելին