▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մտերիմ մարդիկ չկա՞ն, որ այս աղջկան արգելեն խոսել ու գրել»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իջևան խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն ու ևս մեկ անհայտ ուժ:
Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 155-ը:
ՔՊ` 136
Մյուս ուժը` 17։
Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանավորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրեն:
Իսկ այս աղջկա դեպքում չեմ հասկանում ընդհանրապես մտերիմ մարդիկ չկան, որ իրեն արգելեն խոսել ու գրել: Վստահեցնում եմ, իր համար այդպես ավելի լավ կլինի»:

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մածեմածիկայի» ժամին գրատախտակին գնացող պատգամավորն այսօր անդրադարձել է իմ համեստ անձին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ 
Առհասարակ, չէի անդրադառնա տիկնոջը, եթե մեր հայրենակիցներն ու լրագրողները չակնկալեին իմ մեկնաբանությունը։
Նախ՝ Բագրատ Սրբազանի մասին նման ցինիկ արտահայտություններ անելուց առաջ տիկինը լավ կաներ, որ նայեր իր ապրած կյանքին, որը աղերս անգամ չի կարող ունենալ Սրբազանի անձնվեր գործունեության, անցած ճանապարհի և հայրենիքին մատուցած ծառայությունների հետ։ 
Ինքնահաստատվելու համար, այնուամենայնիվ, խորհուրդ կտամ այլ միջոցներ փնտրել։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ապա տիկինը շատ լավ գիտի, թե ինչ մթնոլորտում, ինչպիսի ճնշումների ու բռնաճնշումների պայմաններում են դրանք անցկացվել։
Կոնկրետ Կիրանցի պարագայում իշխանությունների կողմից ամեն անգամ փորձ է արվում ստեղծելու տպավորություն, թե բնակիչները հաշտ են օրվա իշխանությունների քաղաքականության հետ։ Այդ նպատակով ընտրացուցակներում ներգրավվում են աահմանապահները, ժամկետային զինծառայողները, գյուղի հետ կապ չունեցող անձինք։ 
Սակայն, նույնիսկ այս դեպքում՝ Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացիներից ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 136-ը՝ ընտրողների ընդհանուր ցուցակում ընդգրկվածների 43,17 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ իրական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում ընտրություններին։
Երբևէ ազգօգուտ արարքով աչքի չընկած տիկնոջն առաջարկում եմ՝ միասին գնալ Կիրանց և տեղում տեսնել՝ ով՝ ինչ հեղինակություն ունի, ում ինչպես են ընդունում մեր հայրենակիցները։
Ի դեպ, Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր՝ Կիրանցում՝ ընտրական գործընթացում տեղ գտած ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար։ Սա ցայտուն օրինակ է այն մասին, թե ինչ գին կարող է ունենալ ճշմարտությունն ասելու համարձակությունը։
Այնպես որ, տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ։ 
Իսկ մեր արժանապատիվ, հայրենիքի ապագայով մտահոգված հայրենակիցներին կոչ եմ չհուսահատվել և չդարարեցնել պայքարը։ ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են։ Նրանցից հազարավորները գնացել են այդ քայլին՝ ճնշումներից դրդված։ 
Բայց քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները մի օր ավարտվելու են։ Այս իշխանությունը ևս վերջ է ունենալու։ 
Իսկ օրվա իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնել, որ մենք երկիր պահողներն ենք, իրենք՝ հանձնողները։ 
Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք։ Պայքարելու ենք մեր հայրենիքի, մեր պետականության և մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար»։

 

Հասարակություն ավելին