
2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Լեռնահովիտ գյուղում։
Ավելի վաղ հայտնել տեղեկություն էր տարածվել, որ նույն վթարից մահացել են նաև 26-ամյա Նարինե Բարսեղյանը՝ Տաշիրից, նրանք նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։
Նրանք և Էրիկ Մխոյանը եղել են Ստեփանավան- Երեւան տաքսու մեջ։
Դիտեք նաև՝
|
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Պարզվել է՝ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։ Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։ Իսկ վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել էին , 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ |


