Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է կոշիկները վաքսում
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է կոշիկները վաքսում
***
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյան Նիկոլը գնում է Խրուշչովի հետքերո՞վ:
1960 թվականի հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանեց կոշիկը և սկսեց դրանով խփել սեղանին։ Այդ եղանակով վերջինս իր բողոքն էր հայտնում ասամբլեայի պատվիրակների հակասովետական ելույթների դեմ:
Այսօր` կրկին հոկտեմբերին, Փաշինյան Նիկոլը տեսանյութ հրապարակեց, որտեղ նա երաժշտության ներքո կոշիկներն է մաքրում։ Կոշիկ մաքրելու գործընթացը հանրայնացնելը դեռ դեմարշ չէ: Այն կարելի է դիտարկել իբրև դեմարշ կատարելու պատրաստակամության մեսիջ: Հաշվի առնելով կոշիկն ու Խրուշչովին, տրամաբանական է մտածել, որ Փաշինյան Նիկոլի մեսիջն ուղղված է Ռուսաստանին: Այլ կերպ ասած` գալիս է կոշիկով սեղանին խփելու ժամանակը»:
***
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի գրառումը․ «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները։
Եթե համարձակությունը բավարարի և ինքն իրեն համոզի, մի օր էլ ատամները կլավանա»։
***
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր հրապարակվեց Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցով դատական գործերի վարույթները կարճելու մասին որոշումը։ Դատարանը երկու դեպքում էլ հարցը համարել է Եկեղեցու ներքին գործը և վերացրել հոգևորականների պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Սա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին հասցված արդեն երկրորդ «ապտակն» է։ Դրանից առաջ կարճվել էր նաև Սարոյան Արմանի (էն դեղին պապկավորի էլի) գործը՝ նույնպես ներեկեղեցական տիրույթում գտնվող հարցի առնչությամբ։
Երեք գործերի կարճումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ ծավալած արշավը, դրա շրջանակում առաջ քաշված պահանջներն ու կազմված զեկույցները չեն կարող ինքնին հիմք ծառայել Եկեղեցու ներքին գործերին միջամտելու համար։ Ըստ էության, պետական լծակներով փորձ է արվում սպասարկել Նիկոլի անձնական քմահաճույքները՝ դրանք ներկայացնելով որպես իրավական ու հանրային նշանակության խնդիրներ, մինչդեռ դատարանների որոշումները ցույց են տալիս, որ այդ միջամտությունների իրավական հիմնավորվածությունը լուրջ հարցերի առաջ է կանգնած։
Մայր Աթոռի դեմ այս արշավի առանցքում Եկեղեցու ներքին կյանքը սեփական քաղաքական պատկերացումներին ենթարկելու ձգտումն է։ Սակայն Եկեղեցու կանոնական ինքնուրույնությունը չի կարող կախված լինել իշխանության ղեկավարի անձնական վերաբերմունքից։ Դատարանների այս որոշումները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Եկեղեցու ներքին հարցերը պետք է կարգավորվեն եկեղեցական իրավասության շրջանակում, այլ ոչ թե դառնան քաղաքական ճնշման միջոց։
Հ.գ. Նենց, որ դու շարունակի լուրջ դեմքով կոշիկներդ վաքսել»: