|
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Քայլ արա, մերժիր Սերժին․ իսկ Նիկոլի հետ ի՞նչ անենք» խորագրով։ Տեսանյութում անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքին և 2018թ․ իրադարձություններին, ասել է․ «Իրականում Հայաստանին պետք ա նոր հեղափոխություն։ Հայաստանում ընտրություններով իշխանությունը չի փոխվում, և Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել, որ մեզ նոր հեղափոխություն է պետք։ Պետք է նոր հեղափոխություն, որը կմերժի իրեն, իր հետ համագործակից այն համակարգին, որը մերժվել է, բայց չի մերժվել. իրենք իրար միախառնվել են՝ թալանչիներն ու քայլարամերժիրսերժինները և իրար հետ վայելում են կյանքը, իսկ մնացածներն այդպես էլ ծարավ սպասում են ռեֆորմներին, արդարության վերականգնմանը, սոցիալական արդարությանը և շիվարած են այն արհավիրքներից, որոնք վերջին տարիներին տեղի են ունեցել ՀՀ-ի հետ։ Պետք է այն մարդկանց, ովքեր մերժում են և նրանց, և նրանց, համախմբվել և մերժել բոլորին»։ |
«Քայլ արա, մերժիր Սերժին․ իսկ Նիկոլի հետ ի՞նչ անենք»
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


