
Աշխարհի MMA չեմպիոն Սպարտակ Միքայելյանը 3-րդ անընդմեջ վաղաժամ հաղթանակն է տարել խառը մենամարտերի պրոֆեսիոնալ ռինգում
21-ամյա Սպարտակը Լաս Վեգասում կայացած Tuff-N-Uff 157157 մրցաշարի շրջանակում առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Ուիլյամ Գիբսոնին։ Այս հաղթանակի շնորհիվ նա պրոֆեսիոնալ ռինգում իր ռեկորդը հասցրել է 3-0-ի՝ 3 մենամարտ և 3 հաղթանակ։
Սպարտակ Միքայելյանը Հայաստանի պատմության մեջ գրեփլինգի, ինչպես նաև MMA երիտասարդների աշխարհի առաջնության առաջին չեմպիոնն է։


