Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Տիկի՛ն Բաթոյան, դուք ներկայանում եք որպես նախագծի համահեղինակ, բայց իրականում մենք տեղեկացված ենք, որ այս նախագծի նախաձեռնության հեղինակը դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով, և նա հայտարարել է, որ ինքն է այս նախաձեռնության հեղինակը։ Ուզում եմ անկեղծորեն ասեք, թե ով է այս նախագծի հեղինակը և այն ինչպես է հայտնվել ձեր ձեռքում, արդյոք որևէ մեկը ենթադրյալ ազդեցություն է օգտագործել ձեր նկատմամբ և ստիպել է այդ նախագիծը դնել շրջանառության մեջ՝ որպես պատգամավոր»,- ԱԺ-ում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագծի համահեղինակ և զեկուցող Զարուհի Բաթոյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը: |


