Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
TRIPP-ի շրջանակում որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը
«Մի քիչ չեմ պատկերացնում նավթամուղ կամ գազամուղ, օրինակ, Մեղրիի երկաթուղու երկայնքով, էդտեղ շատ քիչ տարածք կա։ Կա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել և ամենահարմարն է երկաթուղին․․․»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հանձնաժողովում համաձայնագիրը ներկայացնում է նախարար Միրզոյանը։
***
TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղին կանգառներ ունենալու է․ Արարատ Միրզոյան
«Չեմ բացառում՝ իրավիճակ լինի, ուղևոր լինի, ամեն ինչ փայլուն է զարգացել, խաղաղությունն օրեցօր ամրապնդվել է։ Հասկանալի՞ է չէ, որ ինչ-որ պահ կգա ապագայում, որ կլինեն ուղևորափոխադրումներ, կլինեն այցեր, կլինի իրավիճակ, որ էդ երկաթուղով եկած մարդը կուզենա կանգառում իջնել, սուրճ խմել, որևէ բան ուտել, ուղղակի հանգստանալ կամ փոխել երկաթուղին»,- պնդեց ԱԳՄԱ նախարարը։
***
|
«Որևէ ենթակառուցվածք, որ գործելու է, որևէ հարաբերություն, որ հաստատվելու է ամբողջությամբ և դետալներով, տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց շրջանակներում․ դրանք են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն»,- ԱԺ-ում *** «Երբ խոսում ենք ԹՐԻՓՓ-ի մասին, դրա երկարությունը գիտենք, լայնությունն ինչքա՞ն է, ի՞նչ տարածքի մասին ենք խոսում»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց նախարար Արարատ Միրզոյանին։ |


