▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն․ Ադբեջանցիները ՄԱԿ-ի գրասենյակի կոնֆերանսների դահլիճը «զարդարել» են  բռնազավթված Շուշիի նկարներով

Արցախի գորգն՝ ադրբեջանականի անվան տակ, մզկիթի վերածված եկեղեցի․․․ադրբեջանական խայտառակությունն ու հայկական ամոթը՝ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի XV սենյակում (Room XV), որտեղից լուսանկարներ են հայտնվել Asekose․am-ի տրամադրության տակ։

Ադբեջանցիները ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի կոնֆերանսների դահլիճը «զարդարել» են  բռնազավթված Շուշիի նկարներով։

Սրահը վերանորոգվել է 2023 թվականին՝ Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ (առաջին վերանորոգումը կատարվել էր 2007-ին)։

Asekose․am-ի  տեղեկություններով հայկական կողմը տեղյակ է փաստից, սակայն լուռ է․․․

XV սենյակը  24 տեղանոց կոնֆերանսների դահլիճ է, որը գտնվում է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի (Ազգերի պալատ) A մասնաշենքի 2-րդ հարկում (մուտքը՝ A11 դռնով)։

Քաղաքական ավելին