|
Լրագրող Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ այս իշխանությունները պատերազմի տարելիցին ցույց չէին տալու Արցախի կամ զոհվածների մասին ֆիլմեր, հաղորդումներ, Եռաբլուրից ուղիղ եթերներ չէին ապահովելու հատկապես այն դեպքում, որ անգամ մի ծաղկեպսակ չէին ուղարկել ընկածների հիշատակին: Նման սպասելիք ոչ մի ողջամիտ մարդ չուներ: Կրկին ակնհայտ էր, որ որևիցե ուղերձ, հիշատակի միջոցառում չէր լինելու՝ չնայած հազարավոր ջահել տղերք են զոհվել ու հաշմանդամ եղել: Այսինքն, ոչ մի ավելորդ հույս չկար: *** Վլադիմիր Մարտիրոսյանն էլ գրում է․ Թաթայով չի սահմանափակվում Հ1-ի օրը դեռ «Մեծ բանավեճը» կա եթերում։ Հ1, եթե վերջնականապես չեք վերածվել AzTV-ի, և եթե այդ շենքում դեռ կա գոնե մեկ մարդ, որը տարբերում է հանրային հեռարձակումը քաղաքական սպասարկումից, այսօր եթեր մի՛ տվեք այդ հաղորդումը։ Սեպտեմբերի 27-ն է։ Հազարավոր զոհերի հիշատակի օրը։ Դուք արդեն Թաթայի համերգով ցույց տվեցիք, թե որքան խորն է բարոյական խզման ձեր անսահմանությունը։ Հիմա նույն օրը պատրաստվում եք Եկեղեցուց հեռացված ու կարգալույծ վարձու նախկին հոգևորականների մասնակցությամբ «բանավեճ» անվան տակ Եկեղեցու դեմ հերթական եթերը տալ։ Սա արդեն ճաշակի հարց չէ։ Սա բարոյական սահմանի հարց է։ Կան օրեր, երբ նույնիսկ ամենաանպատասխանատու խմբագրությունը պետք է հասկանա՝ ինչ չի կարելի անել և որտեղ է սահմանը: Հանե՛ք հաղորդումը եթերից։ Գոնե այսօր մի՛ պղծեք օրվա խորհուրդն ու մի՛ վիրավորեք հավատացյալ մարդկանց զգացմունքները։ Հարյուր հազարավորների արդեն վիրավորեցիք էս օրով համերգ եթեր տալով: Կանգ առեք Այդ շենքում ադեկվատ մարդ մնացե՞լ է։ |
««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով»
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


